
Մխչյան ջրանցքում Արտաշատի ջրօգտագործողների միության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է (1 հատ ТМ-62M) հակատանկային արկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ կիրավիճակների նախարարությունից, արկը վնասազերծելու համար Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող գերեզմանատան մոտակայք է մեկնել Վաղարշապատի թիվ N զորամասի խաղաղապահ ինժեներական սակրավորական գումարտակը և Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Արկը վնասազերծվել է: