
Թալանել են Երևանի Անդրանիկի փողոցում գործող «Միստր Գիրոս» արագ սննդի կետը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի`գողությունը տեղի է ունեցել հուլիսի 29-ին, իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
«Նույն օրը ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ժամը 04։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք դուռը կոտրելու միջոցով մտել են Անդրանիկի փողոցում գործող «Միստր Գիրոս» արագ սննդի կետի տարածք և դրամարկղից հափշտակել գումար»,–գրում է կայքը։
Ոստիկանության ժամանումից հետո տեղում կատարվածի մասին բացատրություն է տվել նշված սննդի կետի պատասխանատու Անդրանիկ Ս-ն։ Կայքի փոխանցմամբ ոստիկաններն արդեն պարզել են՝ ովքեր են կատարել գողությունը, և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումեր՝ նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։