Google-ի ավագ փոխնախագահ Ուրս Հոլցլն իր բլոգում հայտնել է, որ 2017 թվականին ընկերությունը կսկսի էլեկտրաէներգիայի կարիքներն ամբողջությամբ բավարարել արեգակնային և հողմաէներգետիկայի հաշվին:
«Այսօր մենք վերականգնվող աղբյուրներից էլեկտրաէներգիայի խոշորագույն կորպորատիվ գնորդներն ենք և մտադիր ենք գնումների ծավալն ավելացնել մինչև 2,6 հեկտովատ,- հայտարարել է Հոլցլը:- Մենք ամեն տարի ուղղակիորեն արեգակնային և հողմային էներգիա կգնենք՝ հաշվի առնելով ամբողջ աշխարհում էլեկտրաէներգիայի մեր բոլոր կարիքները»:
Google-ը խոշոր տեխնոլոգիական ընկերություններից միակը չէ, որն իր առջև նպատակ է դրել հասնել «կանաչ» աղբյուրների հաշվին էլեկտրաէներգիայի իր կարիքների 100-անոց ապահովման: Համանման նպատակներ են դնում նաև Apple Inc.-ը, Facebook Inc.-ը, Amazon Inc-ը և Microsoft Corp-ը:
Google-ն սկսել է «կանաչ» էներգետիկայի բնագավառում ակտիվորեն միջոցներ ներդնել 2010 թվականին, այդ ժամանակից ի վեր ընկերությունն ավելի քան 3,5 միլիարդ դոլար է ներդրել ամբողջ աշխարհում էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտի 20-ից ավելի նախագծերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: