Մասնագետները կարծում եմ շուտով կխոսեն այս դավադրության մասին. Վահան Բաբայան
Advertisement 1000 x 90

Մասնագետները կարծում եմ շուտով կխոսեն այս դավադրության մասին. Վահան Բաբայան

Ըստ շրջանառվող լուրերի «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձանց հետ 2017 – 19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են «History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives» («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։

Հիմա այս խայտառակ աշխատության հեղինակներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար։

Դասագրքերում մեր պատմությունը սկսելու է Ուրարտու պետությունից և մինչ ուրարտական ժամանակաշրջանի մասին խոսք չկա: Հանված են մի շարք կարևոր պատմական դրվագներ, տեղանուններում օգտագործվում են թուրքական անվանումներ, հանված է կամավորական շարժման մասին պատմությունը, որևէ մի տեղ չկա հայրենասիրություն բառը, մի խոսքով մասնագետները կարծում եմ շուտով կխոսեն այս դավադրության մասին:

Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ…

Ցահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր