
Հայտնի երգիչ Մերլին Մենսոնը թողարկել է We Are Chaos նոր երգը և դրա տեսահոլովակը: Տեսանյութը հայտնվել է երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում:
Երգը կհայտնվի Մենսոնի նոր՝ համանուն ստուդիական ալբոմում: Երգչի համար այն կլինի տասնմեկերորդը:
Նշվում է, որ երգը ձայնագրվել է դեռ կորոնավիրուսային պանդեմիայից առաջ, իսկ ձայնասկավառակի շապիկը նկարել է հենց ինքը՝ Մենսոնը:
https://www.instagram.com/p/CDM7nYWA8Q0/?utm_source=ig_embed
Մերլին Մենսոնն իր վերջին ձայնասկավառակը՝ Heaven Upside Down-ը, թողարկել է 2017 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը