
The Rolling Stones խումբը թողարկել է նախկինում կորցրած երգը, որը կոչվում է Scarlet: Երգը հրապարակվել է խմբի պաշտոնական YouTube-ալիքում:
Նշվում է, որ երգը ձայնագրվել է դեռևս 1974 թվականին, ինչից հետո այն անհետացել է: Ձայնագրությանը մասնակցել է նաև Led Zeppelin խմբի կիթառահար Ջիմմի Փեյջը, հայտնում է Reuters-ը:
Միք Ջագերը նշել է, որ ինքը հիշում է, թե ինչպես է երգը ձայնագրվել Ռոնի Վուդի նկուղային ստուդիայում Ջիմմի Փեյջի և Քիթ Ռիչարդսի հետ:
Ջիմմի Փեյջն ինքը նշել է, որ ուրիշ խմբերի հետ հազվադեպ է նվագել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը