Այս կերպ սոցիալական ցանցը կարող է խուսափել արգելափակումից և շարունակել գործել Միացյալ Նահանգներում: «Microsoft» ընկերության գործադիր տնօրենն արդեն քննարկել է այդ հարցը Թրամփի հետ:
Որպես գործարքի մաս՝ Microsoft-ը նախատեսում է չինական ByteDance ընկերությունից գնել TikTok սոցիալական ցանցը գործարկելու իրավունքները Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Գործարքի արդյունքները կհրապարակվեն մինչև օգոստոսի 15-ը:
Իր հերթին՝ Microsoft-ը խոստանում է ապահովել ամերիկացիների տվյալների անվտանգությունը` խուսափելու հնարավոր հսկողության կամ տեղեկատվության արտահոսքից` հօգուտ Չինաստանի իշխանությունների: Դա անելու համար ընկերությունը պահպանում է ԱՄՆ բոլոր բնակիչների տվյալները սերվերների վրա ներքին տարածքում: Միևնույն ժամանակ՝ Microsoft-ը խոստանում է անփոփոխ թողնել սոցիալական ցանցը:
Այս գործարքի անհրաժեշտությունն առաջացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը և Դոնալդ Թրամփն անձամբ հայտարարեցին երկրում TikTok-ն արգելափակելու պլանների մասին: Սոցցանցը պետք է ընդգրկվեր, այսպես կոչված, «սև ցուցակում», որպեսզի ամերիկյան ընկերությունները չկարողանային համագործակցել նրանց հետ: Սա Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային պատերազմի հաջորդ քայլն է, որի ընթացքում երկրները միմյանց նկատմամբ պատժամիջոցներ կամ լրացուցիչ սահմանափակումներ են սահմանում:
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել անցյալ տարի Huawei-ի հետ, որը չէր կարող օգտվել Google-ի ծառայություններից և ամերիկյան ընկերությունների հետ այլ գործընկերություններից:
Սիրարփի Աղաբաբյան