
«Քրեական գործ է հարուցվել, ինձ և Ռաֆայել Ավետիսյանին հրավիրել են բաժին»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը՝ ասելով, որ ավելի ստույգ տեղեկացնի, երբ ամսի 6 ին կներկայանան բաժին։
«Մեզ վախեցնել չի լինելու, մեզ լռեցնել չի լինելու, մեր հանդեպ ճնշումներ գործադրելը սրիկայություն է։ Մի՞թե այսպիսի Հայաստանի համար ենք պայքարել մենք։
Ուժներդ միայն մեր վրա է պատում, կարող եք մեզ էլ դատել, բայց դրանից ժողովրդի վիճակը չի լավանալու, մարդկանց տները խլում են, ունեզրկում են»,- գրել է Մանուկյանը։