Allegro լեհական ինտերնետ-խանութը նկարահանել է նախաամանորյա գովազդ, որը կարճ ժամկետում վիրուսային էֆեկտ է ձեռք բերել:
YouTube-ում հրապարակված հոլովակում տարեց տղամարդն սկսում է անգլերեն սովորել ինքնուսույցով, որը պատվիրել էր համացանցում: Նա մշտապես վարժություններ է անում և դասագրքերից ու ուսուցանող ֆիլմերից բառեր է արտաբերում իրական կյանքում, ինչը երբեմն զավեշտալի է դառնում:
Մեկ շաբաթվա ընթացքում տեսանյութը չորս միլիոն դիտում է հավաքել: