ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Samsung-ի կողմն է բռնել Apple-ի հետ վեճում
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Samsung-ի կողմն է բռնել Apple-ի հետ վեճում

ԱՄՆ-ի Գերագույն դատարանը Samsung-ի կողմն է բռնել արտոնագրերի խախտման շուրջն Apple-ի հետ վեճում, տեղեկացնում է The International Business Times-ը:

Գերագույն դատարանի ութ դատավորները գործը վերանայման են ուղարկել ստորադաս ատյան: Ավելի վաղ վերաքննիչ դատարանը վճռել էր Samsung-ից 399 միլիոն դոլար բռնագանձել այն բանի համար, որ նրա արտադրանքի դիզայնը «պատճենում է» iPhone-ին և դրանով իսկ խախտում Apple-ի արտոնագրերը:

Apple-ը Samsung-ի դեմ հայց էր հարուցել 2011 թվականին՝ պնդելով, որ ընկերությունը պատճենել է ինչպես գործառական համակարգի դիզայնը (ինտերֆեյսը, իկոնների դասավորությունն աշխատանքային սեղանին), այնպես էլ սմարթֆոնների ապարատային կողմը: Apple-ին հաջողվել էր դատավարությունները Samsung-ից շահել երկու դատական ատյաններում, այն ժամանակ դատարաններն iPhone-ի հետ նմանություն էին գտել կորեական արտադրողի 11 մոդելներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: