Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ախր ինչպե՞ս բացատրես Ամստերդամում ապրող 60 անց կնոջը, որի պրոֆիլի նկարը գլադիոլուսների փունջ է, որ երբ նա ինձ ասում է՝ մի քննադատի մեր վարչապետին, չարաչար սխալվում է, քանզի եթե ես քննադատեի Նիդերլանդների վարչապետին, դա նոր կլիներ ԻՐ վարչապետը ու ԱՅՈ, ես առնվազը տխմար պիտի լինեմ, որ տեղյակ չլինելով Նիդերլանդների անցուդարձից քննադատեմ այդ երկրի վարչապետին:
Այնպես որ, տիկին գլադիոլուս, երբ ձեր Ամստերդամից կվերադառնաք, իմ չափ հարկեր կմուծեք իմ ու ձեր հայրենիքին, ձեր թոռներն էլ իմ որդու հետ կգնան հայկական բանակ, նոր վարչապետն էլ կլինի ձերը ու դուք էլ իրեն կպաշտպանեք, իսկ մինչ այդ ոտքերդ դրեք ջրով թասի մեջ, որ գլադիոլուսները ձեր պես չթառամեն»:
Ախր ինչպե՞ս բացատրես Ամստերդամում ապրող 60 անց կնոջը, որի պրոֆիլի նկարը գլադիոլուսների փունջ է, որ երբ նա ինձ ասում է՝…
Gepostet von Ruben Mkhitaryan am Mittwoch, 5. August 2020