Այժմ սոցիալական ցանցը ևս աջակցում է կարճ և զվարճալի ուղղահայաց տեսանյութերի ստեղծմանը:
Instagram-ը հայտարարել է Reels ֆունկցիայի գործարկման մասին իր հարթակում: Այս մասին հաղորդվել է ընկերության պաշտոնական բլոգում: Իր հայեցակարգում այն գրեթե ամբողջությամբ կրկնում է TikTok-ը:
Reels-ը թույլ է տալիս օգտվողներին նկարահանել 15 վայրկյան տևողությամբ տեսահոլովակներ և դրանք փոփոխել տեսողական էֆեկտներով, երաժշտություն ավելացնելով և այլ գործիքներով: Արդյունքում՝ ստացված տեսանյութերը կարող են տեղադրվել ձեր թարմացվող բովանդակության մեջ և, ընդհանուր առմամբ, առաջարկություններում:
Տեսահոլովակի ստեղծումը տեղի է ունենում նույն վայրում, որտեղ տեղակայված են «Պատմությունները». այն բացվում է հիմնական էկրանը ձախ սահեցնելով: Ցսնկության դեպքում կարող եք դրանք հրապարակել «Պատմություններ» բաժնում, որտեղից դրանք 24 ժամվա ընթացքում կանհետանան:
Տեսահոլովակը կարող է ստեղծվել առկա տեսանյութերից, հեռախոսի հիշողության հոլովակներից կամ հենց հավելվածի միջոցով: Ինչպես TikTok-ի դեպքում, կարող եք նկարահանել բազմաթիվ հատվածներ։
Նոր ձևաչափը հասանելի կլինի Instagram-ի 50 հիմնական շուկաներում, ներառյալ՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Ավստրալիան, Հնդկաստանը, Ֆրանսիան և Գերմանիան:
Սիրարփի Աղաբաբյան