Առաջին սարքերը կսկսեն թարմանալ սեպտեմբերին:
Վերջերս Xiaomi-ն հայտարարեց այն սմարթֆոնները, որոնք կստանան համաշխարհային MIUI 12-ը, և այժմ հայտնի դարձավ, թե որ մոդելները կթարմացվեն Android 11-ով: Ցուցակը հայտնվել է ընկերության պաշտոնական ֆորումում: Ըստ էության, այն ներառում է վերջին երկու տարվա սարքերը, որոնք տարբեր երկրներում տարբեր անուններ ունեն:
Սմարթֆոններ, որոնք կստանան Android 11․
- Xiaomi Mi 10, Mi 10 Pro, Mi 10 Youth Edition (Lite Zoom)
- Redmi K30 Pro / Poco F2 Pro, Redmi K30 / Poco X2, Redmi K30 5G / Redmi K30 Racing Edition, Redmi K30i 5G
- Xiaomi Mi CC 9 Pro / Mi Note 10 / Mi Note 10 Pro
- Xiaomi Mi Note 10 Lite, Mi 10 Lite 5G
- Xiaomi Mi 9, Mi 9 Pro 5G, Mi 9 SE
- Xiaomi Mi CC 9 / Mi 9 Lite, Mi CC 9 Meitu Edition
- Xiaomi Mi A3
- Redmi 10X Pro, Redmi 10X 5G, Redmi 10X 4G / Redmi Note 9
- Redmi Note 9 Pro Max, Redmi Note 9 Pro, Redmi Note 9 Pro India / Redmi Note 9s
- Redmi 9, Redmi 9C / Poco C3, Redmi 9A
- Poco M2 Pro
- Black Shark 3S, Black Shark 3 Pro, Black Shark 3
- Black Shark 2 Pro, Black Shark 2
- Redmi K20 Pro / Premium / Xiaomi Mi 9T Pro
Նշվում է նաև, որ այս տարվա ֆլագմեններն առաջինը կստանան նոր համակարգը: Android 11-ը ներկայումս փորձարկվում է Mi 10, Mi 10 Pro և Redmi K30 Pro / Poco F2 Pro մոդելներում: Դրանք կարող են ձեռք բերել համակարգի կայուն տարբերակը սեպտեմբերի սկզբին:
Snapdragon 845-ով հագեցած հին ֆլագմենները, ամենայն հավանականությամբ, չեն կարողանա ստանալ համակարգի նոր տարբերակը: Սա վերաբերում է Xiaomi Mi 8, Mi 8 Pro, Mi 8 Explorer, Pocophone F1, ինչպես նաև՝ Xiaomi Mi Mix 3 և Mi Mix 2s մոդելներին:
Սիրարփի Աղաբաբյան