
Ֆրանսիայում ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա մի տղայի՝ ժանդարմերիա կատարած 841 զանգի և ոստիկաններին վիրավորելու համար: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:
Երիտասարդը երեք օրվա ընթացքում զանգահարել է ոստիկանության և ժանդարմերիայի 21 բաժանմունքներ: Նա զանգեր է կատարել բջջային հեռախոսից՝ վիրավորելով ոստիկաններին:
Ֆրանսիացին ձերբակալվել է իր հայրական տանը, և հեռախոսը, որից զանգեր է կատարել, առգրավվել է:
Միևնույն ժամանակ՝ տղան նշել է, որ չի ափսոսում իր արածի համար, ավելին, նա հաճույք է ստացել զանգերից:
Հոգեբուժական փորձաքննությունը տղային առողջ է ճանաչել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը