Թվային հեռարձակման ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է ցանցի բնականոն աշխատանքի ապահովմամբ
Advertisement 1000 x 90

Թվային հեռարձակման ժամանակավոր դադարեցումը պայմանավորված է ցանցի բնականոն աշխատանքի ապահովմամբ

Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է։ Պատճառը թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային կանխարգելիչ աշխատանքներն են, որոնք պայմանավորված չեն թվային հեռուստահեռարձակման որակով կամ այլ խնդիրներով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլ ոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ  ցանց»  ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանի խոսքով՝  պրոֆիլակտիկ միջոցառումների նպատակը  ցանցի  բնականոն և անխափան աշխատանքի ապահովումն  է:

«Նմանատիպ աշխատանքներ  3 ամիսը մեկ հաճախականությամբ իրականացվել են նաև անալոգային հեռարձակման ժամանակ: Դա բնականոն գործընթաց է։  Նման աշխատանքներ իրականացվում են աշխարհի բոլոր հեռուստահեռարձակողները»,- ասաց Գ. Ամալյանը։



Նման նյութեր