Լավագույն մատչելի սմարթֆոններն այս պահին․
1. Xiaomi Redmi 9A
Դիսփլեյ՝ 6.53 դյույմ, IPS, 720 × 1 600 պիքսել
Պրոցեսոր՝ MediaTek Helio G35՝ ութմիջուկային
Տեսախցիկներ՝ հիմնական՝ 13 MP, 5 MP և 2 MP, դիմային՝ 5 MP
Հիշողություն՝ 2 ԳԲ օպերատիվ, 32 ԳԲ ներքին + բնիկ՝ microSD քարտերի համար:
Մարտկոց՝ 5000 մԱժ
Օպերացիոն համակարգ՝ Android 10
Xiaomi-ի այս սմարթֆոնը ներկայացվեց հունիսի վերջին, և շատ շուտով այն հասանելի կլինի գնման համար: Readmi 9A-ն սուպեր բյուջետային սարք է` փոխզիջումային լուծում նրանց համար, ովքեր չեն ուզում մեծ գումարներ ծախսել սմարթֆոնի համար։
2. Xiaomi Redmi Note 8T
Դիսփլեյ՝ 6.3 դյույմ, IPS՝ 1,080 × 2,340 պիքսել
Պրոցեսոր՝ Snapdragon 665՝ ութմիջուկային
Տեսախցիկներ՝ հիմնական՝ 48 MP, 8 MP, 2 MP և 2 MP, դիմային՝ 13 MP
Հիշողություն՝ 3 ԳԲ օպերատիվ, 32 ԳԲ ներքին + բնիկ՝ microSD քարտի համար
Մարտկոց՝ 4000 մԱժ
Օպերացիոն համակարգ՝ Android 9
Redmi Note 8T-ը կարելի է բնութագրել որպես սմարթֆոն՝ իր արժեքի գերազանց տեսախցիկով: Կարող եք նշել նաև աջակցությունը NFC-ին, ինչը հազվադեպ է Xiaomi-ի համար: Սարքը չի փայլում կատարողական առանձնահատկություններով, ուստի այն հարմար չէ խաղերի համար: Բայց մնացած հավելվածներն այս սմարթֆոնում կաշխատեն նորմալ։
3. Huawei P30 Lite
Դիսփլեյ՝ 6.15 դյույմ, IPS՝ 1,080 × 2,312 պիքսել
Պրոցեսոր՝ HiSilicon Kirin 710
Տեսախցիկներ՝ հիմնական՝ 24 MP, 8 MP և 2 MP, դիմային՝ 32 MP
Հիշողություն՝ 4 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ ներքին
Մարտկոց`3 340 մԱժ
Օպերացիոն համակարգ՝ Android 9
P30 Lite-ը գրավում է հիմնականում իր նորաձև տեսքով: Բայց կա նաև թերություն․ ապակե կորպուսը շատ է հավաքում մատնահետքեր: Սմարթֆոնը տպավորիչ հիշողություն ունի և առջևի տեսախցիկ, որը լավ է իր կատեգորիայի համար: Եթե չեք խաղում շատ խաղեր, Huawei P30 Lite-ի աշխատանքում խնդիրներ չի առաջացնի։
4. Xiaomi Redmi Note 8 Pro
Դիսփլեյ՝ 6.53 դյույմ, IPS՝ 1,080 × 2,340 պիքսել
Պրոցեսոր՝ Mediatek Helio G90T՝ ութմիջուկային
Տեսախցիկներ՝ հիմնական՝ 64 MP, 8 MP, 2 MP և 2 MP, դիմային՝ 20 MP
Հիշողություն՝ 6 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ ներքին + բնիկ՝ microSD քարտի համար
Մարտկոց՝ 4 500 մԱժ
Օպերացիոն համակարգ՝ Android 9
Redmi Note 8 Pro-ն բարձր է գնահատվում իր մեծ, բարձրորակ դիսփլեյի, մարտկոցի լավ աշխատանքի և բավականին լավ հիմնական տեսախցիկի համար: Կարևոր է նաև արագ լիցքավորմանը, NFC-ին և FM ռադիոյին աջակցությունը:
5. Samsung Galaxy A51
Դիսփլեյ՝ 6,5 դյույմ, IPS՝ 1,080 × 2,400 պիքսել
Պրոցեսոր՝ Exynos 9611՝ ութմիջուկային
Տեսախցիկներ՝ հիմնական՝ 48 MP, 12 MP, 5 MP և 5 MP, դիմային՝ 32 MP
Հիշողություն` 4 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ ներքին+ բնիկ՝ microSD քարտի համար
Մարտկոց՝ 4000 մԱժ
Օպերացիոն համակարգ՝ Android 10
Այս մոդելը կարելի է անվանել Galaxy A50-ի արժանի իրավահաջորդ, որը բնութագրվում է որպես լավ սարք՝ գնին համապատասխան որակով։ Նորույթն առաջարկում է բարելավված տեսախցիկներ և մի փոքր ավելի մեծ էկրան:
Սիրարփի Աղաբաբյան