Առողջապահության նախարարը ոչինչ չի անելու բացի պարգևավճար ստանալուց, իր համար «պռադոներ» առնելու պահանջներ ներկայացնելուց. Նունե Ներսիսյան
Advertisement 1000 x 90

Առողջապահության նախարարը ոչինչ չի անելու բացի պարգևավճար ստանալուց, իր համար «պռադոներ» առնելու պահանջներ ներկայացնելուց. Նունե Ներսիսյան

Աչաջրի ծննդաբերական բաժանմունքի պահպանման նպատակով՝ բարերարների ջանքերով հաստատությունը կվերանորոգվի, նոր վիրահատական սեղան և առանձին թթվածնային կայան կլինի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Պարացելսուս» ՀԿ նախագահ Նունե Ներսիսյանը։

«Աչաջրում կան մարդիկ, ովքեր ստանձնել և իրենց վրա են պատասխանատվություն վերցրել վերանորոգել Աչաջրի ծննդաբերական բաժանմունքը։ Նաև ես՝ ամերիկահայ բարերարների հետ եմ խոսել՝ Պերճ Աբգարյանի, Հրանտ Թումասյանի։ Նրանք որոշակի գումար կփոխանցեն վերանորոգման համար»։

Հույս ունեն, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարության հիման վրա, երբ անեն համապատասխան շտկումները, կենտրոնը կգործի։

«Տեսնենք այդ ժամանակ ինչ որոշում կկայացնի։ Չնայած, որ ի սկզբանե կենտրոնը ՊՈԱԿ է, որը շահույթ չի հետապնդում ու պետությունը ինքը պետք է վերանորոգեր, բայց դե, իհարկե, պետությունը չէր անի, որովհետև դրանք ուղղորդվել են Թորոսյանի պարգևավճարներին։ Սա միայն իր կապրիզն է, իր ծրագիրը՝ տապալելու մարզային առողջապահությունը, ամենը կենտրոնացնել Երևանում ու մեծ բժշկական կենտրոններում, որովհետև այդտեղ ֆինանսական հոսը մեծ է և վերահսկել այդ հոսքերը ավելի դժվար է, քան փոքր կենտրոններում։ Որտեղ ավելի բարդ է ֆինանսական հոսքերը վերահսկել, այնտեղ կոպիտ ասած «ատկատները» ավելի հեշտ է վերցնել։ Բացի այդ՝ այդ մարդը մեր ազգը չի սիրում, չես կարող իրեն պարտադրել։ Նա հայաթափ է անում սահմանամերձ գյուղերը։ Դրանից ավելին ինչ կարող եմ ասել մի մարդու մասին, որը չի հասկանում առողջապահությունը ազգային անվտանգություն է։ Նրա համար առողջապահությունը զուտ բիզնես է, ինչի մասին ինքը ֆեյսբուքի էջում ունի գրած»։

Նունե Ներսիսյանը պնդում է, որ այսօր առողջապահական ոլորտը դիտարկվում է միայն որպես բիզնես և չի դիտարկվում որպես ազգային անվտանգության մաս։

«Այսօրվա կառավարության ուշքն ու միտքը հայաթափ անելն է ու հայերին չսիրելը, ուրեմն եթե գլոբալ անդրադառնամ, ապա ուզում են հայաթափ անել ու նվիրել հարևան «կիրթ» պետությանը։ Առողջապահության նախարարը եկել է քանդի, փլուզի ոլորտը, ոչինչ չի անելու բացի պարգևավճար ստանալուց, բժշկական կենտրոններից պահանջելու, որ իր համար «պռադոներ» առնեն, բացի իր կնոջ ՄԻԲՍ-ի պետպատվերն ավելացնելուց։ Բիզնես, միայն բիզնես»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: