Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՎԱՅՐԱՀԱՉՆԵՐԻՆ, կամ երբ քեզ թվում է, որ դու «պարտավոր ես» հայտնել քո «ԿԱՐԾԻՔԸ»
Ես ծանոթ եմ ու ընկերություն եմ անում հայ անվանի շատ մարզիկների հետ: Ինքս շատ սպորտային մարդ եմ և սպորտը իմ համար այն աշխարհն է, որտեղ ես կտրվում եմ ԲՈԼՈՐԻՑ և ամեն ինչից: Սակայն այնպես է ստացվել, որ երբեք Լևոն Արոնյանին չեմ հանդիպել: Մենք ծանոթ չենք և շատ ավելի լավ այս դեպքում:
Լևոնի կերպարը իմ մոտ ձևավորվել է որպես համեստ, զուսպ ու հավասարակշռված մարդու տեսակ: Երբեք չէր հայտնվում ոչ մի սկանդալում, շախմատային աշխարհում էլ նվաճում էր Հայաստանի և իր համար փառահեղ տիտղոսներ: Լևոնը երջանիկ ամուսնու տեսք ուներ և կողքից էլ լսելով, գիտեմ, որ շատ սիրում էր իր անժամանակ և ողբերգական ավթովթարի պատճառով հեռացած կնոջը: Աստված շիրիմին հանգստություն տա:
Իսկ հիմա, թե ինչու եմ գրում այս ամենը: Մի քանի օր է համացանցում «ՀՀ պարապների և վայրահաչների» միությանը կից «ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՄ» սահմանափակ ուղեղով մարդկանց ասոցիացիան քննարկում է Լևոնի և իր նոր ընտրյալի ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ: Դե ախր քննարկելը ջհանդամ, էդ ասոցիացիայի պատվավոր անդամները ինչ որ բարոյախրատական տեքստեր են գրում և Լևոնին ու իր ընտրյալին նախատում նրանց ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ քթերը խոթելով:
Տիկնայք և ցավոք սրտի պարոնայք էլ, դուք պարտադիր պետք է այցելեք հոգեբանի: Դուք բուժման կարիք ունեք: Տնաշեններ, դուք էնքան ձեր սեփական ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ չունեք, որ քայլող դեղին մամուլի պես ուրիշների ԱՆՁՆԱԿԱՆՆ եք պղծում: ԱՄՈԹ Է: ՁԵՐ ԻՆՉ ԳՈՐԾՆ Է, ԲԵՋՈՒՌԵՔ: Հանգստացեք, ստեղծեք ձեր սեփական անձնական կյանքը և զբաղվեք ի վերջո ձեզնով, ձեր երեխաներով, ձեր «գերօրինակելի» ընտանիքով: Կյանքը կարճ է ապուշ լինելու համար:
Սա չէի գրի, եթե չտեսնեի, որ թե Լևոնը, թե իր ընտրյալը վերջին մեկ շաբաթում ինչ որ պարզաբանումներ են տարածել իրենց հարաբերությունների վերաբերյալ: Սիրելի Լևոն և Անիտա: Ապրեք ձեր կյանքը այնքան գեղեցիկ, որ Արիանան երկնքից նայելով իմանա, որ Լևոնը ապահով ձեռքերում և սրտում է: Ես վստահ եմ, որ սիրող մարդը միշտ էլ կուզենար, որ իր սիրելին երջանիկ լինի: Երջանիկ եղեք:
Հ.Գ. Լևոն ջան, բայց մի տեսակ նոր չեմպիոնության մի քիչ երկար սպասեցինք, դու դրան էլ գազ տուր: Լավ էղեք:))»։
ՎԱՅՐԱՀԱՉՆԵՐԻՆ, կամ երբ քեզ թվում է, որ դու «պարտավոր ես» հայտնել քո «ԿԱՐԾԻՔԸ»Ես ծանոթ եմ ու ընկերություն եմ անում հայ…
Gepostet von Ռուբեն Մխիթարյան am Dienstag, 11. August 2020