
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու առթիվ գումարված հատուկ նիստում պարետն իր եզրափակիչ ելույթում բացոեց փակագծերը (ու բնավ ոչ իշխանության օգտին) և, ըստ էության, հաստատեց ընդդիմության տեսակետը:
Ուշադիր եղեք, թե ինչ է ասում պարետը։
Ասում է՝ «արտակարգ իրավիճակը չէ, որ Հայաստան տուրիստներ չեն գալիս, և արտակարգ դրությունը չէ պատճառը, որ մարդիկ զրկվել են աշխատանքից»…
Վերջ, ամեն ինչ ասված է: Ավելի լավ ինքնախոստովանական ցուցմունք տալ հնարավոր չէր…
Շատ ճիշտ է ասում պարոն պարետը:
Իսկապես, անկախ արտակարգ դրությունից, Հայաստան ոչ մի տուրիստ էլ չի գալու, և ոչ մի ներդրում չի արվելու…
Տուրիստը գիժ չէ, որ՝
– գա, դիմակ կրի, ուշագնաց լինի ու հիվանդանոցի մատերիալ դառնա,
– գա, դիմակ չդնելու համար տուգանվի, պառկացվի ասֆալտին, ծեծ ուտի ու տարվի ոստիկանություն։
Ներդրողը չի ցնորվել, որ՝
– գա, ներդրում անի, հաջորդ օրը Հարկայինը նստի վզին, տուգանի ու երկրից վտարի,
– դատավորներին գետնին տեսնելուց հետո գա ու անկախ դատարան ակնկալի:
Ճիշտ եք, պարոն պարետ։
Արտակարգ դրությունը հեչ կապ չունի մեր պետության անկման հետ…»։
https://www.facebook.com/photo.php?fbid=302724520948976&set=a.104031734151590&type=3&theater