
Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բարի լույս բոլորին, բացի մարդկային կյանքերի վրա թքած ունեցող պաշտոնյաներից:
Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ նման մարդիկ տեղ չունեն առողջապահության մեջ, անկախ թե ում սրտի, թոքի կամ այլ օրգանի նախարարներն են: Չի կարող բուժաշխատողը և առհասարակ սովորական մարդը թքած ունենալ այլ մարդու կյանքի վրա: Այդ կյանքերի համար, որոնց վրա ոմանք թքած ունեն, ամեն օր պայքարում է բժիշկը…
Այսպիսի անձանց հետ որևէ կերպ փոխկապակցված լինելը, ընդհանուր նկար ունենալը, սրճելը, թիմակից և գաղափարակից լինելը պետք է դառնա ամոթ… Մարդիկ ամաչելու են արսենթորոսյանների հանցակից լինելուց:
Բան չմնաց ?»։
https://www.facebook.com/grigoryangev/posts/10218455915577018