Փոխանակ սելը ճռռա, սելվորն ա ճռռում. Եկեք բիզնեսի փոխարեն չճռռանք. Փաշինյան
Advertisement 1000 x 90

Փոխանակ սելը ճռռա, սելվորն ա ճռռում. Եկեք բիզնեսի փոխարեն չճռռանք. Փաշինյան

Եկեք չճռռանք բիզնեսի փոխարեն։ Թող իմանան արել են խախտումը, թե չէ։ Կառավարության նիստի ժամանակ զբոսաշրջային ոլորտի ընկերություններին տրամադրվող աջակցության ծրագրի քննարկման ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բիզնեսն ինքը գիտի խախտում արել է, թե ոչ։ Եթե արել է, թող դիմում գրի, որ հրաժարվում է այդ աջակցությունից։ Ինչի՞ ենք մենք անընդհատ իրա փոխարեն մտածում։ Փոխանակ սելը ճռռա, սելվորն ա ճռռում»,-ասաց վարչապետը։

ՀՀ ֆինանսերի նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ գործընկերային հարաբերության տեսանկյունից ընդունելի չհամարեց մոտեցումը. «Ի վերջո մեր այս միջոցաման նպատակը հենց այս փուլում աջակցությունն է և տրամաբանական չի լինի, որ այս փուլում չաջակցենք։ Այս քննարկման իմաստը և այս ուղերձը որոշակիացնելու տրամաբանությունն այն էր, որ բիզնեսն ինքն իր համար այդ որոշումը կայացնի։ Եթե ռիսկ է տեսնում, որ հետո հետվերադարձման պահանջն անխուսափելի է լինելու, թող գնահատի»,-ասաց նախարարը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ առաջարկեց այս փաստաթուղթը չդարձնեն սանկցիոն փաստաթուղթ և պարզապես օբյեկտիվ ցուցիչներ սահմանեն. «Եթե ռիսկ կա, որ ՀԴՄ չի տպելու, նշանակում է, որ այդ տնտեսվարողն իր կենսագրության մեջ գոնե մեկ-երկու խախտում արդեն ունեցել է։ Եկեք սահմանենք, որ ով տարվա ընթացքում ունեցել է արձանագրված երկու խախտում, շահառու չի հանդիսանում։ Հակառակ դեպքում գեներացնելու եք ինչ-որ գործընթացներ, որոնք բարդացնելու են պրոցեսը և ավելի լավ է ի սկզբանե դնենք խաղի կանոնները, քան հետո ինչ-որ սուբյեկտիվ որոշումների վրա սկսենք գումարներ հետ բռնագանձել»,-ասաց փոխվարչապետը։