
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը տնտեսական աջակցության նոր ծրագրերին վերաբերող ասուլիսը չսկսեց, մինչև դիմակը չբերեց իր աշխատասենյակից. նա մոռացել էր այն: «Ներողություն եմ խնդրում աշխատասենյակից ուղիղ այստեղ առանց դիմակի գալու համար»,- ասուլիսի սկզբին ասաց նախարարը:
Խաչատրյանն իր դիմակի մասին հիշեց միայն այն ժամանակ, երբ մամուլի խոսնակ Աննա Օհանյանը լրագրողներին խնդրեց խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները։
Նախարար Խաչատրյանն այդ խոսքերից հետո անմիջապես ասաց`«բա ե՞ս» և դահլիճից դուրս եկավ, ապա վերադարձավ արդեն դիմակով։