«Ալեքսին հաճախ եմ պատմում քո մասին, տխրում ա, որ չի տեսել քեզ. Արմինկա
Advertisement 1000 x 90

«Ալեքսին հաճախ եմ պատմում քո մասին, տխրում ա, որ չի տեսել քեզ. Արմինկա

Երգչուհի Արմինկան Instagram-ի իր էջում եղբոր հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Էսօր ուղիղ 15 տարի ա, ինչ դու հեռացել ես մեզնից, բայց չկա մի օր, որ քո անունը չհնչի մեր տանը։ Շա՜տ բաներ են տեղի ունեցել էս տարիների ընթացքում, ու առաջին բանը, որ մտածել եմ (ենք)՝ ի՞նչ կանեիր կամ ո՞նց կվերաբերվեիր դրան, եթե կենդանի լինեիր…

Ալեքսին հաճախ եմ պատմում քո մասին, տխրում ա, որ չի տեսել քեզ: Բայց սիրում ա շատ, իմացիր… Գիտեմ, որ խաղաղ ես հիմա, դրա համար շա՜տ եմ աղոթում: Անպատմելի ա կարոտս, բայց հավատում եմ, որ մի օր էլի միասին ենք լինելու, Կար ջա՜՜՜ն»: