Աշոտ Բլեյանին թոշակի ուղարկելը Նոր Հայաստանի ամենաբնութագրական միջոցառումներից է։ Ըստ էության, Բլեյանից ուզում են խլել իր դպրոցը, որն այլեւս չի լինի «Բլեյանի դպրոց»՝ իր բազմաֆունկցիոնալությամբ, էքսպերիմենտալությամբ, ուսուցիչների ու աշակերտների յուրահատուկ նվիրվածությամբ։ Աշտո Բլեյանը Հայաստանի կրթական ռեֆորմի սիմվոլներից է, նաեւ՝ անկախության սիմվոլներից։
Համոզված եմ, որ ցանկացած իշխանություն բավականաչափ ճկուն կգտնվեր այս հարցը լուծելու համար, բայց ոչ Նիկոլը։ Խոսքը ամենեւին անձնական կապերի ու միասին անցած ճանապարհի մասին չէ, ավելին՝ ի հեճուկս դրա է։ Նիկոլը պարտավորված է զգում ինքն իրեն անընդհատ ապացուցել, որ ինքը թքած ունի բոլոր տեսակի ավանդույթների վրա, որ ինքը հեղափոխական է, ում համար ամենակարեւորը եղածը քանդելն է։
Տիար Բլեյան, ամուր եղեք։
Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից