
Այսօր Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրն էր Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Հպարտ եմ, որ պարոն Մեսչյանի հետ միասին աշխատելու հնարավորություն եմ ունեցել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագ ընկերոջս՝ մեր քաղաքի համար այս կարեւոր ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար»,-գրել է քաղաքապետը։