Տիկին Աննա, իսկ ինչպե՞ս անենք, որ ձեր ամուսնուն էլ տանից դուրս գալուց ուշադիր լինեք․ Ռուբեն Մխիթարյան
Advertisement 1000 x 90

Տիկին Աննա, իսկ ինչպե՞ս անենք, որ ձեր ամուսնուն էլ տանից դուրս գալուց ուշադիր լինեք․ Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանի գրառումներից. «Էդ որ Արփիին իր ծնունդին իր ուզած շորիկն էք նվիրել ապրեք, թող էրեխու ծնունդը շնորհավոր լինի: Հիմա դիմում եմ ձեզ, տիկին Աննա: Իսկ ինչպե՞ս անենք, որ ձեր ամուսնուն էլ տանից դուրս գալուց ուշադիր լինեք: Էդ մարդը պոլո ոճի շապիկ է հագնում, որը մի «ռազմեռ» իրեն փոքր է քիչ է, ցուցադրում է ոչ սպորտային «փորիկը, դոշիկը և այլ հեղափոխական առավելությունները» քիչ է, մի հատ էլ էդ շապիկը տաբաթի մեջն է դնում: Տիկին Աննա, սիրուն չի: Երկրի ղեկավարն է, ի վերջո, մի հատ նայեք կողքի մարզպետին ու Պապիկյանին: Նույն պոլո ոճի շապիկներից են հագնում, բայց չեն դնում տաբաթի մեջ, դե որովհետև ՊՈԼՈ ՈՃԻ ՇԱՊԻԿԸ ՏԱԲԱԹԻ ՄԵՋ ԴՆՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵԹԵ ՈՒՆԵՆ ԻԴԵԱԼԱԿԱՆ ՊՐԵՍՍ: Եթե ես սա չասեմ, ձեր շուրջ վազվզող քծնվող բեջուռեքը դա երբեք չեն ասի: Նայեք հա, հետո չասեք, չեմ ասել:))))»:



Նման նյութեր