Աշխարհում տեսախաղեր խաղացողների թիվը հասել է 3 մլրդ-ի
Advertisement 1000 x 90

Աշխարհում տեսախաղեր խաղացողների թիվը հասել է 3 մլրդ-ի

Աշխարհում տեսախաղեր խաղացողների թիվը հասել է կտրուկ աճել է: 2020-ի կեսին ամբողջ աշխարհում խաղացողների թիվն հասել է 3,1 միլիարդի, և հաշվի առնելով, որ Երկրի ընդհանուր բնակչությունը կազմում է շուրջ 7,8 մլրդ, խաղացողները կազմում են մոլորակի բնակչության 40%-ը: Այս մասին օգոստոսի 17-ին հայտնել է DFC Intelligence-ը:

Նշվում է, որ նրանց մի մասը խաղում է համակարգիչներով, մյուսները՝ սմարթֆոններով: Այս պատճառով համակարգչային խաղերի շուկան էականորեն աճում է: Վահանակներից օգտվում է մարդկանց համեմատաբար ցածր՝ 8%-ը:

Խաղերով տարված մարդկանց մեծամասնությունն ապրում է Ասիայում (52%): Երկրորդ տեղում Եվրոպան է (24%), երրորդում՝ Լատինական Ամերիկան (14%), չորրորդում՝ Հյուսիսային Ամերիկան (10%):

shantnews.am