
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Հայկական զինուժը սահմանին տեղակայված ամրաշինական ենթակառուցվածքներում ինժեներական վերանայումներ է անում, տարբեր նշանակության օբյեկտներում կառուցվածքային նոր փոփոխություններ իրականացնում, ինչը հնարավորություն է տալիս ոչ միայն տարբեր իրադրություններում առավել էֆեկտիվ մարտ վարել, այլ էականորեն մեծացնել մարտական հերթապահություն կրող անձնակազմների անվտանգ ծառայությունը։
Ժամանակակից պատերազմներն անընդհատ նոր պահանջներ են առաջ քաշում, որը պետք է ժամանակին ուսումնասիրել և իրադրությանը համահունչ լուծումներ առաջադրել»։