
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 12։20-ի սահմաններում Հալաբյան – Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատն ու Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժանմունք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։