Այսօր ինձ հարցնում էին Դանիել Իոաննիսյանի հետ դատական նիստից ու ես միանգամից (չգիտես ինչու) հիշեցի, որ երեկ պահպանակի միջազգային օրն էր: Սիրեք ձեր շրջապատի դանիելներին և հանդուրժող եղեք անգամ, եթե նրանէ բեղիկով են:
Դանիելի հետ դատական գործընթացը մտել է դատավարական փուլ ու շատ շուտով շատ հետաքրքիր հրապարակային իրադարձություններ են տեղի ունենալու, եթե իհարկե Դանիելը դատարան այցելելու տղամարդկություն ունենա:
Միաժամանակ, առիթից օգտվելով, մեկ օր ուշացումով շնորհավորում եմ Ստյոպա Սաֆարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Դանիելին և մնացած բեղիկով և անբեղ բարեկամներին:
Հ.Գ. Այսօրվանից 10 օրով մեկնում եմ արձակուրդ` գիրք կարդալու, ներքաղաքական կոնյուկտուրայից հանգստանալու և աշնանը Նիկոլին տուն ուղարկելուն պատրաստվելու: Կարձագանքեմ միայն խիստ կարևոր դեպքերին ֆեյսբուքով և մամուլով: Լավ եղեք:
Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից