Կորոնավիրուսից ապաքինված պացիենտին տուն տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսից ապաքինված պացիենտին տուն տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Կոտայքի մարզում, կորոնավիրուսից ապաքինված պացիենտին տուն տեղափոխելիս շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Երեկ, ժամը 18:00-ի սահմաններում շտապօգնության ավտոմեքենան, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:

«Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, իմ տեղեկություններով շտապօգնության մեքենան փորձել է շրջանցել փողոցում առկա խոչընդոտը»,–ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով`շտապօգնության մեքենան կորոնավիրուսով վարակված 2 հիվանդի,  բուժվելուց հետո պետք է տեղափոխեր տուն։ Վարակվածներից մեկին շտապօգնության մեքենայից  իջեցրել են Աբովյան քաղաք, իսկ մյուսին պետք է տանեին Տավուշի մարզ։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am