Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում ժայռից ընկած 16-ամյա տղայի վիճակը կայուն է
Advertisement 1000 x 90

Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում ժայռից ընկած 16-ամյա տղայի վիճակը կայուն է

Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում ժայռից գլորված 16 տարեկան պատանու վիճակն այժմ կայուն է։

Այս մասին ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Տղայի վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։ Տղան դեռևս անհրաժեշտ բուժօգնության կարիք ունի, չեմ կարող ասել, թե երբ դուրս կգրվի»,- նշեց Դերձյանը։