
ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել:
Ըստ այդ ուղեցույցի՝ դպրոցներում ուսումնական ողջ գործընթացը կազմակերպվում է նույն դասասենյակում՝ բացառելով կաբինետային ուսուցումը։
Դասամիջոցների ընթացքում սովորողները չեն լքելու դասասենյակը։
Սովորողները դասին մասնակցում են տեղից։ Դասը կազմակերպվում է ֆրոնտալ եղանակով։
Գրավոր աշխատանքների համար արգելվում է տետրեր օգտագործելը։ Դրանք կազմակերպվում են թերթիկների վրա։ Գրավոր աշխատանքների ստուգումն իրականացվելու է 1 օր հետո։ Ֆիզկուլտորայի դասերը կկազմակերպվեն դասասենյակում։
Ուղեցույցն՝ այստեղ։