Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո Էրդողանը հրամանագիր է ստորագրել ևս մեկ բյուզանդական պատմական տաճար մզկիթի վերածելու վերաբերյալ
Advertisement 1000 x 90

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո Էրդողանը հրամանագիր է ստորագրել ևս մեկ բյուզանդական պատմական տաճար մզկիթի վերածելու վերաբերյալ

Արաբագետ Արմեն Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Թուրքիան շարունակում է նաև քաղաքակրթական ու մշակութային էքսպանսիան քրիստոնյա Արևմուտքի դեմ։

Ստամբուլի Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելուց հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել ևս մեկ բյուզանդական պատմական տաճար՝ Քարիյե անունով հայտնի և1945թ․-ից թանգարանի կարգավիճակ ունեցող Խորի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մզկիթի վերածելու վերաբերյալ։

534թ․ կառուցված և ապա մի քանի անգամ վերակառուցված Խորի վանքը 1511թ․ Բայազիդ 2-րդ սուլթանի մեծ վեզիր Աթիք Ալի փաշայի կողմից վերածվել է մզկիթի՝ ստանալով Ալի փաշայի կամ Քարիյե մզկիթ անվանումը։

Հարակից բոլոր տարածաշրջաններում, մասնավորապես՝ արաբական երկրներում, Հարավային Կովկասում, Արևելյան Միջերկրականում տարաբնույթ հավակնություններ ներկայացնող մերօրյա Թուրքիան լրջագույն գլխացավանքի է վերածվել միջազգային գործող իրավակարգի համար։ Եթե միջազգային հանրությունը չձեռնարկի առարկայական քայլեր՝ Անկարային սթափեցնելու, զսպելու ուղղությամբ, ապա արդեն կանխատեսելի ապագայում այդ երկրից բխող սպառնալիքները, առանց չափազանցության, կարող են ունենալ անդառնալի հետևանքներ»։