
Ծխելով և, բնականաբար, առանց դիմակի քայլում եմ փողոցում: Ինձանից կես մետր առաջ երկու կարմիր բերետավոր՝ դիմակ չդնելու համար, տուգանում են մի կնոջ, որն արտաքնապես այն տեսքն ուներ, որը կունենար Լիլիթ Հովհաննիսյանը 84 տարեկանում:
Երբ արդեն մոտեցա նրանց՝ տիկինը մի շենշող հայացք ներտեց ինձ վրա ու դառնալով ոստիկաններին ասաց՝ «բա էս բոմժ-անտերին ինչի՞ չեք տուգանում, հերիք չի առանց դիմակ ա, մի հատ էլ որտեղ նստում ա մեր սիրելի Նիկոլ Փաշինյանին ա քլնգում»:
Միայն արձանագրեցի, որ իմ և ոստիկանների մոտ տիեզերական արդարության զգացում էր: Կրեք դիմակ, փրկեք Նիկոլին…
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից