«Թորոսյանի համար առողջապահությունն ուղղակի բիզնես է»․ Նունե Ներսիսյան
Advertisement 1000 x 90

«Թորոսյանի համար առողջապահությունն ուղղակի բիզնես է»․ Նունե Ներսիսյան

Մարալիկի ծննդատան ապագան այդպես էլ մնացել է օդում կախված։ 7 ամիս ծննդատան աշխատակիցներին ԱՆ-ն բառի բուն իմաստով մատների վրա խաղացնում է։

Սկզբում կենտրոնի հագեցվածությունը չի համապատասխանում չափորոշիչներին, որը շատ արագ կարգավորվեց հայրենասեր Hrant Tumasyan -ի շնորհիվ, հետո համավարակը։ Էլ չեմ խոսում հարկային տեսուչ Արտյոմ Սմբատյանի հաշվարկների մասին, քանի որ երեխայի ծնունդը իր համար չոր թիվ, թվաբանություն է։

Թվաբանություն, որի արդյունքում որակապես փոխվում է մարդու կյանքը՝դե նոր մեքենա և այլ նման բաներ: Իսկ ծննդատան 13 աշխատակից 7 ամիս աշխատավարձ չեն ստանում, ու դա ոչ մի կերպ չի մտնում Սմբատյանի ու Թորոսյանի հաշվարկների մեջ։ Ծննդատան աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ Թորոսյանին բացառապես բիզնեսն է հետաքրքրում։ Այո բիզնեսը, քանի որ արդեն 7-8 ամիս անդադար կպչուն ցանկությամբ շարունակում է իր ազգադավ գործը: Արդեն իսկ 2019 թվականից ծննդատներ փակելու թեման Թորոսյանի համար դարձել էր ինքնանպատակ: Դեռ 2019 -ին Սրմաքեշի հետ կային և գրավոր և բանավոր պայմանավորվածություններ Գյումրիում նոր ծննդատան կառուցման վերաբերյալ:

Դե իհարկե շատ լավ է որ ունենանք նոր ժամանակակից ծննդատուն՝ հագեցած նորագույն բուժսարքավորումներով, բայց չէ որ դեռ չկա այդ կենտրոնը, իսկ Մարալիկ ԱԿ-ն փաստացի նորոգված և վերազինված կարող է գործել: Չէ որ այդ անորոշ վիճակը ոչ միայն բուժաշխատողներին է վերաբերվում, այլ նաև տարածաշրջանի բնակիչներին, հղիներին, ովքեր միշտ վստահել են Մարալիկ ԱԿ-ի աշխատակիցներին:

Факты на лицо- վաղուց պետք է հասկացած լինեին, որ Թորոսյանի համար առողջապահությունը ԲԻԶՆԵՍ Է:

Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր