ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Բաղդասարյանը կորցրել է գիտակցությունը, այնուհետև նրա կյանքը հիվանդանոցում փրկել չի հաջողվել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
«Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,- նշված է հաղորդագրությունում։
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: