Վահագն Չախալյանի ֆեյսբուքյան էջից.
Լավ լուր
Սիրելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, ուրախալի լուր ունեմ հայտնելու ձեզ բոլորիդ:
Կհիշեք, երեկ ձեզ դիմեցի խնդրանքով ու տեղեկացրեցի մեր շատ սիրելի տիկին Ալեքսանյանի թոռան՝ միակողմանի ծնողազուրկ Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանի անհետաձգելի վիրահատման և բուժման համար 2.000.000 ՀՀ դրամի անհրաժեշտության մասին:
Հիշեցնեմ Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանը զորացրվել է սույն թվականի հուլիսի 13 ին, նա ծառայել է պատշաճ կերպով՝ արժանանալով Հայոց բանակի «Գերազանցիկի» մեդալի: Զորացրվելու հաջորդ օրը 14.07.2020 թ-ին դժբախտ պատահարի արդյունքում ստացել է առողջությանը սպառնացող ծանր վնասվածք՝ ողնաշարի պարանոցային հատվածում: ԲԺիշկների կողմից կատարվել է ախտորոշում, ըստ որի անհրաժեշտ է հրատապ վիրահատություն երկու շաբաթվա ընթացքում, այլապես Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանը կդառնար հաշմանդամ՝ հայտնվելով անվասայլակի վրա:
Մեր դիմումն անարձագանք չթողեց
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նա երեկ ուշ երեկոյան կապնվեց կապնվեց ինձ հետ և ասաց, որ այլևս ժամանակ չծախսենք գումարի հայթայթման աշխատանքների վրա և ողջ թափով լծվենք Ռազմիկ Սամվելի Ալեքսանյանի բուժման գործին: ԵՒ որ իր ներկայացուցիչը վաղը Գյուլնարա Ալեքսանյանին կփոխանցի բուժմանն անհրաժեշտ ողջ գումարը, որը կազմում է 2.000.000 ՀՀ դրամ:
Խոստմանը համաձայն պրն. Հայրապետյանն իր ներկայացուցչի միջոցով այսօր տիկին Գյուլնարա Ալեքսանյանին փոխանցեց նշված գումարը: Որի համար պրն. Հայրապետյանին և իր ընտանիքին երախտապարտ են ինչպես Ալեքսանյանների ողջ ընտնիքն ու հարազատները, այնպես էլ ես և մի շարք կամքականներ: