Ավագ Յեփրեմյանի ֆեյսբուքյան էջից.
«Ի ՎԵՐՋՈ
Այս աշխարհում գրականության խնդիր չկա, ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, չկա նաեւ պատմության խնդիր, եկեղեցու խնդիր էլ չկա, մզկիթի ու սինագոգի էլ, ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ, հանքարդյունաբերության` նույնպես, նույնը` աշխարհագրության պարագային կամ աստղագիտության ու լեզվաբանության, վիրուսների ու բացիլների խնդիր ամենեւին չկա… եւ այսպես շարունակ…
Այս աշխարհում ԱՄԵՆ ԻՆՉ ԵՂԵԼ Է, եթե` ամեն ինչ, ապա` վերը թվարկածները եւս: Եղել է, ասել է` կա, եթե կա, էլ ի՞նչ խնդիր:
Խնդիր կարող է լինել լոկ այն, ինչ չկա ու երբեւէ չի եղել:
Այս աշխարհում ընդամենը ՄԵԿ ԽՆԴԻՐ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ.
ՄԱՐԴՈՒ ԽՆԴԻՐԸ»: