Ապագա Հայաստանի նախագծի հրամայականը
Advertisement 1000 x 90

Ապագա Հայաստանի նախագծի հրամայականը

Կա՛մ Հայաստանը կդառնա տարածաշրջանային լիդեր և այդ առաքելությունն ունեցող պետական կառավարման էլիտա, կա՛մ Հայաստանը չի լինի։ Ես հավատում եմ առաջին տարբերակին։

Գործող իշխանությունը չափից դուրս անհամարժեք է այդ խնդրի լուծման համար։ «Հեղափոխականների» մեջ կան առանձին առողջ ու կարող ուժեր, բայց «թավշյա» իշխանության ընդհանուր պատկերը ողորմելի տպավորություն է թողնում՝ թույլ, անգրագետ, անճար, ապաշնորհ։ Մեր երկրում, հետևաբար, բեկում ապահովող քաղաքական փոփոխություն է պետք։ Դա, ի դեպ, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է։

Հայաստանի տեղն ու դերը Հարավային Կովկասում և աշխարհում ամրագրելու համար անհրաժեշտ է մրցունակ ու նոր որակի Հայաստանի տեսլական ունեցող թիմ՝ նոր որակի առաջնորդությամբ։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր