Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները փակել են ճանապարհը. Բողոքում են, որ հարևանությամբ բարձրահարկ շենքի է կառուցվում։ Ասում են, որ իրենց բազմաթիվ նամակներն անպատասխան են մնացել։
«Մենք շատ նամակներ ենք ուղարկել քաղաքապետարան, թաղապետարան. փորձում ենք հասկանալ ինչպես են թույլտվությունը տրամադրել այստեղ։ Գոտևորման հատվածն ենք ցանկացել ճշտել ինչ ձևի է։ Ոչ մի պատասխան։ Շուրջ 170 ստորագրություն ենք հավաքել ամբողջ տարածքից։ Խնդիրը նրանում է՝ արդյո՞ք հնարավոր է նման խիտ հատվածում բարձրահարկ կառուցել։ Առավոտյան փողոցը փակեցինք՝ մեր ձայնը բարձրացնելու համար, սպասում էինք որ պաշտոնյաներ կամ շինթույլտվողները կգան, կբացատրեն, բայց ժամանեցին 20-25 ոստիկան, բնակիչներից մի քիչ էին քիչ։ Հիմա էլի պաշտոնյա չեկավ ու չհասկացանք թույլտվություն կա թե ոչ, ու ո՞նց են տվել»։
Ըստ բնակիչների՝ ընկերության նպատակը արագ քանդելն է, բայց նրանք բնակիչներին չեն լսել, ոչ մի բանակցության մեջ չեն մտել, կարծիք չեն հարցրել: Հիմա էլ ասում են պատկան մարմինները իրենց հարցերին պետք է պատասխանեն։
«Շինարարական կազմակերպությունից առաջին օրը ասել են՝ «Մենք ինչ կուզենք կարանք անենք, մենք թույլտվություն ունենք»։ Մենք էլ ասացինք՝ հնարավոր է մեզ ցույց տաք թույլտվությունը, որը մինչ օրս չենք տեսել»։
Հետագա գործողությունները պետք է բնակիչներով քննարկեն։ Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 13-ին, Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները բողոքի ակցիա էին անում իրենց իրավունքների պատշպանության համար։ Նրանք նշում էին, որ հանրային քննարկումներ չեն եղել և չեն ցանկանում, որպեսզի իրենց շենքի դիմաց, մի քանի մետր հեռավորության վրա, բարձրահարկ շենք կառուցվի։