
Օգոստոսի 24-ին, ժամը 03:58-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքից Արաքս գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենա: