ՔԿԾ ղեկավարին ենթարկվող հատուկ նշանակության ջոկատից մոտ 20 հոգով գիշերը մտել են դատապարտյալների խցեր և հաշվեհարդար տեսել. մանրամասներ. armdaily.am
Advertisement 1000 x 90

ՔԿԾ ղեկավարին ենթարկվող հատուկ նշանակության ջոկատից մոտ 20 հոգով գիշերը մտել են դատապարտյալների խցեր և հաշվեհարդար տեսել. մանրամասներ. armdaily.am

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղեկություն է ստացել, որ դիմակավորված անձինք ներխուժել են Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի խուց և ահազանգը փոխանցողի խոսքերով՝ «սպանում են»:

ArmDaily.am-ի հաջողվեց նոր մանրամասներ պարզել տեղի ունեցած միջադեպից: Մասնավորապես, Նուբարաշեն ՔԿՀ-ում, Քրեակատարողական ծառայության ղեկավարին ենթարկվող հատուկ նշանակության ջոկատից մոտ 20 հոգով գիշերը մտել են դատապարտյալներ Ալեն Շահկալադյանի և Հրանտ Շաբոյանի խուցերը և հաշվեհարդար են տեսել: Մեր տեղեկություններով վերոնշյալ դատապարտյալները կոնֆլիկտ են ունեցել ադմինիստրատիվ անձնակազմի հետ, մասնավորապես իրենց հանդուգն են պահել նրանց հետ շփումներում, ցանկացել են իրենց արտոնյալ զգալ և միջադեպին արդեն գիշերը հաջորդել է ծեծկռտուքը: Դատապարտյալների վրա նույնիսկ բռնության հետքեր կան:

Փորձում ենք մեր ունեցած տողեկությունները ճշտել նաև ՔԿՀ լրատվական ծառայությունից:

Հ.Գ. Մեր նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ ԱՆ-ից պարզաբանեցին հետևյալը.

«Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով:
Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները:
Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»:

armdaily.am