
Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տաքսու վարորդները էլի սկսել են հրաժարվել դիմակ դնել և կամ էլ լրիվ իջեցրած են դնում` քիթը և նույնիսկ բերանը բաց: Երբ դիտողություն ես անում, դառնում են ագրեսիվ ու սկսում են վիրավորել, վիճել ու պահանջել, որ տաքսիից իջնես:
Երկրորդ ալիք ե՞ք ուզում: Հիմա արդեն մարդկանց մեծամասնությունը տաքսիով աշխատանքի է գնում:
Ո՞ւր է վերահսկողությունը»: