ՀՀ մշակույթի նախկին նախարար, Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի Մարզական լրագրության և շախմատի ամբիոնի վարիչ Ռոլանդ Շառոյանը ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով լրագրող Վահե Մակարյանի ու պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջև տեղի ունեցած երեկվա միջադեպը, գրել է
«Ռուբեն ջան, լավ էլ դաստիարակչական հարված ես տվել, էդ տգետ տղու և անգետ լրագրողի աչքն ու հոնքը «դուբարա» էին`մնացած օրգանների տեղում լինելը չէին երևում նկարում`դատական բժշկի աչքը լույս:
Վայ մեզ, վայ, ամեն ինչ ներկվել էր մնացել էր նարնջագույնը`Ռուբ ջան, այ անխիղճ, հմի ի՞նչ ենք անելու`դաշնակցական Ռուբենը վերադարձավ շարքերը, էս լրագրող տղան էլ սեռական հայհոյանքների պատճառով մայրացավ` դե գնա ու սահմանադրական դատարան գլուխ հանի`Հաագա, Ստրասբուրգ, անօգուտ է դիմել, որովհետև բողոքն ընդունող միսիսը տեղում կմերժի սեռական հայհոյանքներն ու այն սեթևեթություն կհամարի, բա՞ սիրելի գրիչ-բրիչներ»: