Ներկայացնում ենք քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի երեկվա Facebook-յան գրառումը.
«Հենց նոր պռադվինուտի ընկերներս ասեցին, որ Ռամը հնդկական կինոյից է ու հնդկական աստվածություն է: Բա մի բան հարցնեմ միամտաբար՝ մեր եկեղեցին ոնց է թողնում, որ այլ կրոնն ու աստվածություն այդպես փառաբանվեն հեռուստաընկերություններով:
Եթե սերիալներում վկայակոչվեին Եհովայի վկանների կամ Կյանքի խոսքի աստվածությունները, համազգային հիստերիան ապահովված էր: Էն խեղճուկրակ Նինֆոմանկա կինոյի ցուցադրման համար “մասնագետներ” ասուլիս տվեցին, բողոքի նամակներ գնացին կինոդահլիճներ:
Կամ՝ Կոնչիտայի մասնագետներն ասում էին չի կարելի հեռուստաէկանրններից գովազդել այդ երևույթը, սերունդը կվարակվի: Բա էս երեք կանալով հնդկական կինո ու փիլիսոփայություն, աստվածություն են գովազդում, չեն վարակվում բուդդակայանությամբ ու այլ կրոնով? Ուր են նայում Ծնողական կոմիտեն ու Կույս կանանց միավորումը: Որտեղ է պահպանողական ՀՀԿ-ը? Սա անթույլատրելի է: Պահանջում եմ դատապարտել 🙂 »: