
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահը Հ1-ին տված հայտնի հարցազրույցում ակնհայտորեն կասկածի տակ է դնում նաև պարտադիր ժամկետային զինծառայողների՝ անհրաժեշտության դեպքում հակառակորդին հետ մղելու և Հայաստանի ու Արցախի անվտանգությունն ապահովելու հնարավորությունը։ Ուղղակի, թե անուղղակի կերպով սա հնչեցվեց հարցազրույցում։
Այս ամենն ասվեց պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայության համեմատության համատեքստում։ Թե սա իր մեջ ինչ սպառնալիքներ է պարունակում վստահ եմ, որ տիրապետում են պաշտպանության նախարարությունում, զինված ուժերի գլխավոր շտաբում։
Ճիշտ է՝ վերոնշյալ հարցազրույցում մեծ թվով խնդրահարույց և մեր զինված ուժերի հեղինակության դեմ ուղղված այլ հայտարարություններ ևս հնչեցվեց, սակայն պարտադիր ժամկետային զինծառայության հետ կապված ձևակերպումներն այս պարագայում ամենավտանգավորն էին։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից