Snapchat-ը փորձարկում է նոր գործիք, որը թույլ կտա օգտատերերին՝ կիսվել իրենց պրեմիում քոնթենթ առաջարկներով:
Դեռ 2018թ.-ին, Snapchat-ն ավելացրեց հավելվածից դուրս Story-ների կոնկրետ տեսակներով կիսվելու հնարավորություն՝ embed-ների կամ link share-ի միջոցով: Այդ ժամանակ հնարավորությունը սահմանափակված էր Official Stories-ով, որոնք ստեղծվում էին հայտնիների և ինֆլուենսերների կողմից և Our Stories-ով, որոնք հավաքվում էին Snapchat-ի in-house թիմի կողմից:
Բայց այժմ Snapchat-ը նաև ընդլայնում է նույն հնարավորությունը իր premium Discover content-ի համար:
Ըստ Axios-ի՝ այս նոր թարմացումը թույլ կտա Snapchat-ի օգտատերերին՝ հարթակից դուրս կիսվել իրենց ընկերների հետ «Snap Originals»-ով, «Shows»-ով և «Publisher Stories»-ով պարզապես օգտագործելով shareable link-եր:
Ինչպես այլ հարթակների embed-ների դեպքում՝ երբ այս հղումներով կիսվեք այլ սոց. մեդիա կայքերում կամ հաղորդագրություններում, դրանք օգտատերերին կուղղորդեն ետ՝ Snapchat app՝ դիտելու տեսանյութերը:
Ստորև կարող եք տեսնել թե ինչպես են ներկայիս Snap վիդեո հղումները ցուցադրվում դեսքթոփի վրա.