Չհավատալ Նիկոլին՝ չի նշանակում դեմ գնալ ժողովրդին
Advertisement 1000 x 90

Չհավատալ Նիկոլին՝ չի նշանակում դեմ գնալ ժողովրդին

Չհավատալ Նիկոլին՝չի նշանակում դեմ գնալ ժողովրդին: Չեմ կարծում, որ նրանք, ովքեր թշնամաբար են ընդունում ցանկացած քննադատություն իշխանությունների հասցեին, չեն գիտակցում, որ քննադատությունները անտեղի չեն։ Հետաքրքիր բան է կյանքը: Սեր և հանդուրժողականությու՞ն։
Հաղթանակած ժողովուրդը (ամբոխը) ուղղակի հնարավորություն է ստացել ի ցույց դնել չարությունը, անհանդուրժողականությունը, ցանկացաց ասված բառ Նիկոլի դեմ և դու դառնում ես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ստրուկ, ՀՀԿ-ական, կամ քեզ փող են տվել դա ասելու համար:

Դուք սկսեցիք իրար վրա ակտիվ գործ տալ, անվերջ արյուն ու հաշվեհարդար պահանջել, դավաճանել հին ընկերներին՝ մոռանալով տասնյակ տարիների եղբայրություն,միասին անցած ամբողջ կյանք, նոր շահի հնարավորություններ տեսնելով փոխված իրավիճակում, եվրոպականացվեցիք, սկսեցիք պաշտպանել արվամոլների իրավունքները, բանտերից բաց թողեցիք մարդասպաններին ու հերոսացրիք, դուք ուզում եք օրենք, կարգ ու կանոն, բայց անօրինությամբ,հաշվեհարդարներով,օրենքների կոպիտ խախտումներով: Այդ ամենը պարտադիր հետ է գալու։ Ասում եմ բոլորիդ՝ անհատի պաշտամունքը կանցնի, կլինեն նոր փոխված իրավիճակներ, բայց ձեր դավաճանությունները, արտանետած թույնը, ատելությունը չի կորի ու ոչ ոք չի մոռանա:

Սթափվե՛ք.
Դուք ազատություն եք ստացել, որից օգտվել չգիտեք, ու ձեր միջի կեղտը ի ցույց մի՛ դրեք, դուք իբր «դուխով» խոսում եք, բայց միայն տարածում եք ատելություն,չարություն, քաոս, հայհոյանքներ։ Նորից ու նորից կոչ եմ անում՝սթափվե՛ք: Եվ վերջում ուզում եմ մեջբերել մեծն հայ Գարեգին Նժդեհի խոսքերը. «Քրիստոնեական սիրո խորհուրդը դարեր ի վեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության»։

Հ.Գ. Այս իշխանությունը մեր հասարակության քաղծկեղն է և մեկ օր շուտ պետք է վիրահատվի ու հեռացվի այդ ուռուծքը: Տարբեր վիրուսներ բերած իշխանությունն Հայաստանում անելիք չունեն:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր