Հաստատ հիշում եք, թե ինչպես էին իշխանությունները համեմատում կորոնավիրուսի համաճարակը պատերազմի հետ։
Թե բա. «պատերազմական վիճակ է և պահանջում է ծայրահեղ միջոցներ»։
Օրինակ՝ արտակարգ դրություն։
Օրինակ՝ մարդկանց անձնական տվյալների, այդ թվում հեռախոսազանգերի և տեղորոշման տվյալների հասանելիություն ոստիկանների և ԱԱԾ-ի համար, առանց որևէ վերահսկողության և դատարանի որոշման։
Օրինակ՝ բողոքի ցույցերի արգելք։
Բայց կորոնավիրուսի դեմ այս «պատերազմի» ժամանակ, պարզվում է, հրամանատարը կարող է արձակուրդ գնալ։
Արսեն Թորոսյանի արձակուրդ գնալը նույնն է, ինչ եթե պաշտպանության նախարարը պատերազմի ժամանակ արձակուրդ գնա։ Կամ, ասենք՝ արտակարգ իրավիճակների նախարարը՝ ավերիչ երկրաշարժից մի քանի ամիս անց մեկնի հանգստանալու։
#նիկոլապետություն
#աբսուրդիԿրկես
Հ.Գ. Է՛լ չասեմ, որ թե՛ երկրաշարժի, թե՛ պատերազմի ժամանակ էլ առողջապահության նախարարի հանգստի գնալը նույն ձևի տարօրինակ կընկալվի, ինչ հիմա…
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից